Posted in Պատմություն

Ընտանիքի հոգեբանություն

<<Ընտանիք>> բառը լատիներեն familia(անգլերում՝familly)բառից է ծագել, որը նշանակում է տոհմ, ցեղ,ռուսերենում՝семя-ն ծագել է <<սերմ>> բառից:

Սովորաբար ընտանիքի տեսակները դասակարգվում են ըստ կառուցվածքի: Առավել ընդունված է տարբերակել ընտանիքի 2 հիմնական տեսակ՝ միջուկային և ընդլայնված:
Միջուկային ընտանիք: Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից: Այստեղ գործում են առաջնային՝ սերտ ու անմիջական հարաբերությունները:
Ընդլայնված ընտանիք: Ընտանիքի այս տեսակի կազմում, բացի ամուսիններից և նրանց երեխաներից, մտնում են նաև պապը, տատը և այլ հարազատներ: Ընդլայնված ընտանիքի տեսակ կարող է լինել նաև, երբ երկու միջուկային ընտանիքներ միասին են ապրում: ժամանակակից ընտանիքի առաջնային ձևը և հիմքը նահապետական ընտանիքն է, որին բնորաշ է տղամարդու գերիշխանություը ընտանիքում: Հասարակության զարգացմանը զուգընթաց ավանդական նահապետական ընտանիքը փոփոխվում է և ընտանիքում կանանց դերակատարումը մեծանում է:
Ժամանակակից ընտանիքի գործառույթները:
1.Վերարտադրողական- երբ ընտանիքում ծնվում են նոր մարդիկ՝ ապահովելով սերնդի վերարտադրությունը և մարդկության գոյությունը:
2.Տնտեսական- երբ ընտանիքը՝ որպես տնտեսական միավոր, վաստակում է կենսական միջոցներ և ծախսում՝ ապահովելով իր նյութական բարեկեցությունը: Նախկինում տնտեսական գործառույթը հիմնականում ապահովում էր տղամարդը, իսկ ներկայումս այն բաշխվում է ընտանիքի տարբեր անդամների միջև:
3.Սոցիալականացման, դաստիարակչական-դրա շնորհիվ երեխան ընկալում է նախորդ սերունդների փորձը, հասարակության մեջ վարքի նորմերն ու կանոնները: Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ աճում ու զարգանում է երեխան, ուստի նաև այստեղ են առաջին դպրոցն ու ուսուցիչները, որտեղ և ում օգությամբ նա սովորում է ապրել:
4.Հաղորդակցական- երբ ընտանիքի անդամները շփվում են միմյանց հետ, զգացմունքներ, մտքեր և տեղեկություններ են փոխանակում, փոխազդում են՝ նպաստելով միմյանց զարգացմանը, անձնային, հոգեբանական վերափոխումներին:

Ընտանեկան կոնֆլիկտները

Ընտանեկան կյանքը մշտապես հարթ ու սահուն չի: Ամուսինների միջև հնարավոր են նաև վեճեր, որոնք կարող են ընդգրկել ընտանեկան կյանքի ամենատարբեր ոլորտները՝ հաղորդակցում, նյութական բարեկեցություն, երեխաների դաստիարակություն, ազատ ժամանակի կազմակերպում, հետաքրքրություններ և այլն: Շատ հոգեբանների կարծիքով՝ ամուսինների միջև վեճերն ու անհամաձայնությունները ծագում են նրանցից որևէ մեկի որոշակի պահանջների անբավարարվածության հետևանքով:Ընտանեկան անհամաձայնության պատճառ կարող է դառնալ նաև պայքարն ընտանիքում իշխանության համար: Այս դեպքում ամուսիններից յուրաքանչյուրը ձգտում է հասնել առավելության և հեղինակության, փորձում է ճնշել դիմացինին, որոշումների կայացման հարցում իր կամքը թելադրել:

Կոնֆլիկտների հաղթահարման ուղիները.

  1. Կոնֆլիկտի նախատեսում.-Օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների, մարդկանց փոխգործակցության, ինչպես նաև անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրում:
  2. Կոնֆլիկտի կախարգելում- Սա սուբյեկտի կառավարման գործունեության տեսակ է, որն ուղղված է կոնֆլիկտի ծագմանը խոչնդոտելուն:
  3. Կոնֆլիկտի կարգավորում- Սա սուբյեկտի այնպիսի գործունեություն է, որն ուղղված է կոնֆլիկտի թուլացմանը, սահմանափակմանը, մարմանը:
  4. Կոնֆլիկտի լուծում- Սա ուղղված է կոնֆլիկտի ավարտին:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s